ԱՄՆ-ը մոբիլիզացրել է փրկարարական և բժշկական խմբեր, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ երկրաշարժից ավերված Վենեսուելային օգնելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ արտաքին օգնության, մարդասիրական հարցերի և կրոնական ազատության հարցերով պաշտոնակատար տեղակալ Ջերեմի Լևինը։
«Պետդեպարտամենտն արդեն մոբիլիզացրել է աղետների հետևանքների վերացման խումբ և աշխատանքային խումբ՝ Վենեսուելայի ժողովրդին կարևոր օգնություն ցուցաբերելու և համակարգելու համար։ Վենեսուելայի անցումային կառավարության մեր գործընկերների հետ Միացյալ Նահանգները այս ողբերգական բնական աղետից հետո առաջին կարևոր օրերին կտեղակայի որոնողական-փրկարարական խմբեր, բժշկական և մարդասիրական օգնություն և այլ ռեսուրսներ», – ասել է Լևինը X-ում գրառման մեջ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն նույնպես հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է Վենեսուելայի իշխանությունների հետ և պատրաստ է օգնություն ցուցաբերել երկրին մի շարք հզոր ցնցումներից հետո։