Հունիսի 24-ին Ֆրանսիայում գրանցվել է ամենատաք օրը։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը՝ հղում անելով Ազգային ջերմաստիճանի չափման գործակալության (ITN) տվյալներին։
Այդ օրը երկրում միջին ջերմաստիճանը կազմել է 30 աստիճան Ցելսիուս։ Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ավելի քան 50 դեպարտամենտներում ջերմաստիճանը հասել է 40 աստիճան Ցելսիուսի։
Թերթը նաև նշում է, որ տեղական բացարձակ ռեկորդը դեռևս չի գերազանցվել. 2019 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտի Վերարգ համայնքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։
Նախորդ գիշերը նույնպես գրանցվել է ամենատաք գիշերը։ Երկրում միջին ջերմաստիճանը հասել է 21.6 աստիճան Ցելսիուսի։