Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անխել դի Մարիան արձագանքել է ԱԱ-2026-ի խմբային փուլի Ավստրիայի դեմ խաղում Լիոնել Մեսսիի դուբլին:
Այդ գոլերի շնորհիվ 38-ամյա հարձակվողը դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։
«Սա խենթություն է, թզո՛ւկ»,- սոցիալական ցանցերում գրել է Դի Մարիան։
Հիշեցնենք, որ այժմ Մեսսիի ակտիվում կա 18 գոլ Մունդիալներում։ Նա շրջանցեց գերմանացի Միրոսլավ Քլոզեին, որն իր հաշվին ունի 16 գնդակ։