Էբոլան տարածվում է ավելի արագ, քան դրա դեմ պայքարի միջոցների ներդրումը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Էբոլայի համաճարակի տարածման արագությունը գերազանցում է արձագանքման միջոցառումների արդյունավետությունը։

ԱՀԿ ղեկավարը հայտարարությունն արել է Ժնևում CBC-ի ուղիղ եթերում հեռարձակվող ճեպազրույցի ժամանակ։

Գեբրեյեսուսը նշել է, որ Էբոլայի համաճարակը շարունակում է աճել, և դրա տարածումը գերազանցում է միջոցառումների իրականացման արագությունը։

ԱՀԿ տնօրենի խոսքով՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից (ԿԴՀ) Ֆրանսիա վերադարձած բժշկի մոտ Էբոլայի հայտնաբերումը վկայում է առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում վարակի ռիսկի մասին։ Նա պարզաբանել է, որ համաճարակի սկզբից ի վեր 82 առողջապահության ոլորտի աշխատող արդեն վարակվել է հիվանդությամբ։

Գեբրեյեսուսն ընդգծել է համաճարակին արձագանքման մասշտաբները մեծացնելու անհրաժեշտությունը։

Leave a Comment