ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է ևս 72 նավ

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է ևս 72 առևտրային նավ, որոնք տեղափոխել են մոտ 20 միլիոն բարել նավթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 72 նավ, որոնք տեղափոխել են 20 միլիոն բարել նավթ», – ասել է նա Reuters-ի կողմից կազմակերպված Գլոբալ էներգետիկ ֆորումում։

Հունիսի 22-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի առաքումները արդեն վերականգնվել են՝ հասնելով նախաճգնաժամային մակարդակին։

Leave a Comment