Ռոնալդուն արձագանքել է քննադատություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ խաղում գրանցված ոչ-ոքիից (1-1) հետո իր հասցեին հնչած քննադատություններին։ 41-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել Ուզբեկստանի ընտրանու դեմ հունիսի 23-ին կայացած խաղում, որում պորտուգալացիները հաղթանակ էին տարել 5-0 հաշվով։

«Ես գիտեմ, որ Աստված օգնում է նրան, ով աշխատում է։ Դժվար, մռայլ շաբաթ էր։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ավարտում էի կարիերաս։ Բայց ես համառեցի, ինչպես միշտ, քանի որ ես ավելի շատ եմ հավատում աշխատանքին, քան ֆուտբոլին։ Դժվար էր, պետք է խոստովանեմ, բայց մենք վերադարձանք»,- ասել է Ռոնալդուն խաղից հետո տված հարցազրույցում։

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկու տուրերից հետո Պորտուգալիայի հավաքականն իր ակտիվում ունի 4 միավոր։

Leave a Comment