Մեսսիի 4 ռեկորդ է գրանցվել Գինեսի գրքում

Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջը սոցիալական ցանցերում անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին, որոնք նա գրանցել է Ավստրիայի ընտրանու դեմ խաղի արդյունքներով։ Այդ դիմակայությունում արգենտինացիները վստահ հաղթանակ են տարել 2-0 հաշվով՝ շնորհիվ Մեսսիի հեղինակած դուբլի։

Այսպիսով, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության բացարձակ ռեկորդակիր միանգամից 4 ցուցանիշով.

1. Լավագույն ռմբարկու – 18 գոլ
2. Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ – 28 խաղ
3. Ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստ – 18 հաղթանակ
4. Ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստ – 2489 րոպե

Արգենտինայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` Հորդանանի ընտրանու հետ։

Leave a Comment