Երթևեկության սահմանափակում՝ մայրաքաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:

Leave a Comment