Գողարքունիքում անցկացվել են ընտրական բարեվարքության և մեդիագրագիտության վերաբերյալ դասընթաց-քննարկումներ

Մայիսի 27-ին Ծովագյուղի «Ծովեմ» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ համայնքային իրազեկման սեսիա՝ «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում։

Հանդիպմանը ներկա էին Ծովագյուղ համայնքի երիտասարդներ, համայնքային ակտիվ ներկայացուցիչներ և ոլորտով հետաքրքրված քաղաքացիներ։ Հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիների շրջանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացմանը և տեղեկատվական անվտանգ միջավայրի ձևավորմանը։

Մայիսի 29-ին համանման սեմինար-քննարկում կազմակերպվեց Գավառ համայնքում գործող «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ում՝ «Ընտրական բարեվարքություն և մեդիագրագիտություն» թեմայով, որը վարեցին ՔՀԿ ներկայացուցիչ Ռոման Մարինոսյանը, իրավաբան Պապին Կարապետյանը և լրագրող Արփի Սարիբեկյանը։ Հանդիպմանը մասնակցեցին համայնքի՝ 18 տարին լրացած տարբեր տարիքային խմբեր ներկայացնող քաղաքացիներ, որոնց զգալի մասը ակտիվ երիտասարդներ էին և թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը ընտրական գործընթացների, քաղաքացիական մասնակցության, ինչպես նաև տեղեկատվական միջավայրում ապատեղեկատվության ճանաչման և մեդիագրագիտության կարևորության վերաբերյալ։

Սեսիայի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ընտրական բարեվարքության հիմնարար սկզբունքները, ապատեղեկատվության տարածման ձևերը, ինչպես նաև տեղեկատվության քննադատական ընկալման և ստուգման կարևոր գործիքները։ Հատուկ ուշադրություն դարձվեց մեդիագրագիտության կարևորությանը, տեղեկատվական աղբյուրների արժանահավատության գնահատման մեթոդներին և փաստերի ստուգման գործիքներին։ Մասնակիցները ծանոթացան նաև այն հիմնական չափանիշներին, որոնք օգնում են տարբերակել հավաստի տեղեկատվությունը կեղծ կամ մանիպուլյատիվ բովանդակությունից։

Քննարկումների առանցքում էին սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունների ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման վրա և դրանց դիմակայության արդյունավետ մեխանիզմները։ Քննարկումները ծավալվեցին ինտերակտիվ ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց արտահայտել իրենց տեսակետները, ներկայացնել սեփական փորձը և համատեղ վերլուծել տեղեկատվական միջավայրում առկա մարտահրավերները։ Հատկապես կարևորվեց երիտասարդների դերը պատասխանատու տեղեկատվական մշակույթի ձևավորման և ժողովրդավարական գործընթացներին գիտակցված մասնակցության գործում։

Խոսնակները ներկայացրին թեմաների վերաբերյալ գործնական օրինակներ և կարևորեցին քաղաքացիների՝ տեղեկատվության աղբյուրները գնահատելու և փաստերը ստուգելու կարողությունների զարգացումը։

«Ծովեմ» երիտասարդական կենտրոնում մասնակիցներից Մարիամ Նախրատյանը, ով մասնագիտությամբ մանկավարժ է, նշեց, որ նման սեմինարները կարևոր դեր ունեն քաղաքացիների իրազեկվածության բարձրացման, ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդման և տեղեկատվական անվտանգության մշակույթի ձևավորման գործում։ Նրա խոսքով՝ մասնակիցները հնարավորություն են ստանում ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև քննարկումների միջոցով զարգացնել քննադատական մտածողությունը, տարբերակել հավաստի տեղեկատվությունը ապատեղեկատվությունից և ավելի պատասխանատու կերպով մասնակցել հանրային ու քաղաքական գործընթացներին։

Դասընթացների ընթացքում մասնակիցներն ընդգծեցին, որ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդման համար կարևոր է քաղաքացիների տեղեկացվածությունը և ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքում։ Ընտրական բարեվարքություն և մեդիագրագիտություն» թեմայով դասընթացի մասնակիցներից մեկը նշեց,- «Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի մեզ՝ առաջին անգամ քվեարկողներիս, լավ հասկանալ մեր իրավունքներն ու պարտականությունները՝ որպես քաղաքացիներ»։ 

Մեկ այլ մասնակից էլ ընդգծեց,- «Ապատեղեկատվության պայմաններում, հատկապես հիմա սոցիալական հարթակներում մեդիագրագետ լինելը և իրականությունը տարբերակելը դարձել է անհրաժեշտ հմտություն յուրաքանչյուր քաղաքացու համար»։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ներգրավվելու խմբային քննարկումներում, վերլուծելու իրական օրինակներ և փոխանակվելու փորձով՝ ձևավորելով առավել տեղեկացված և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշում։ Կազմակերպիչների խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն մարզային համայնքներում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման և մեդիագրագիտության զարգացման գործում։

Սեսիաներն անցկացվեցին ակտիվ և կառուցողական մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով տեղեկացված հասարակության կարևորությունը ժամանակակից տեղեկատվական մարտահրավերների պայմաններում։ Մասնակիցները կարևորեցին նման հանդիպումների շարունակականությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերմանը, այլև համայնքներում քաղաքացիական ակտիվության, համագործակցության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։

Հանդիպման ավարտին մասնակիցները ստացան օգտակար գիտելիքներ և գործնական տեղեկատվություն ընտրական գործընթացների ու մեդիագրագիտության վերաբերյալ՝ կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների շարունակական իրականացումը

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում են նյութի հեղինակներ՝ Արփի Սարիբեկյանը և Նոնա Մուրադյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment