Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց գանացիների հետ։ Բրիտանական թիմն ուներ խաղային առավելություն, որը գոլի վերածել չհաջողվեց։ Թոմաս Տուխելի թիմը 4 միավորով գլխավորում է L խմբի մրցաշարային աղյուսակը: Գանայի հավաքականը նույնքան միավորով երկրորդն է: Խմբի մյուս խաղում Խորվաթիան հաղթել է Պանամային և 3 միավոր ունի:
Ավելի վաղ նշել էինք, որ գանացի կախարդը հայտարարել էր, թե կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղ Հարի Քեյնին։