45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում երկու տղամարդ կասկածվում են 4-ամյա աղջկա առևանգման, նրա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու և սպանության մեջ, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով The Times of India-ին։

Ըստ հրապարակման՝ աղջիկը ծնողների հետ այցելել էր գյուղ՝ հիվանդ պապիկին տեսակցելու։ Մի քանի օր անց երեխան անհետացել է։ Որոնողական աշխատանքներից երեք օր հետո նրա մարմինը հայտնաբերվել է մեկուսացված վայրում՝ բռնության հետքերով։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցագործությունը կատարել են երկու տղամարդ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա կասկածյալը, դեպքից հետո դիմել է փախուստի և ներկայումս հետախուզվում է։ Նրա ենթադրյալ հանցակիցը ձերբակալվել է հունիսի 21-ին և, ըստ ոստիկանության, խոստովանել է իր մասնակցությունը հանցագործությանը։

Քննության ընթացքում պարզվել է, որ գլխավոր կասկածյալը երկարատև անձնական թշնամանք է ունեցել երեխայի հոր նկատմամբ։ Ըստ նախնական տվյալների՝ նրանք 2021 թվականին մրցակիցներ են եղել գյուղապետի ընտրություններում։ Քննիչների վարկածով՝ տղամարդը, ցանկանալով վրեժ լուծել ընտանիքից, հանցակցի հետ առևանգել է ընտանիքի երեխաներից մեկին։

Գործի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել, իսկ գլխավոր կասկածյալի որոնումները շարունակվում են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment