
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի կողմից նախկինում ընդունված բանաձևին, որով կոչ է արվում նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումը Իրանի դեմ, հաղորդում է The Hill-ը։ Բանաձևը չունի օրենքի կարգավիճակ և չի պահանջում նախագահի ստորագրությունը։
Սենատը քվեարկել է 50 կողմ և 48 դեմ հարաբերակցությամբ։ Նախաձեռնությանը կողմ քվեարկածների թվում էին նաև հանրապետական 4 սենատորներ։