Ի՞նչ է բղավել Ռոնալդուն տեսախցիկի առաջ խաղից հետո․ ԱԱ

Ուզբեկստանի հավաքականի դեմ հանդիպման ավարտից անմիջապես հետո 41-ամյա Ռոնալդուն տեսախցիկի առաջ մի քանի անգամ կրկնել է նույն արտահայտությունը։

«Ես վերադարձա՛, ես վերադարձա՛»,- բղավել է Ռոնալդուն՝ ամենայն հավանականությամբ խոսքն ուղղելով քննադատներին։

Հիշեցնենք, որ այս խաղում Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ։ Խմբային փուլի երկու տուրից հետո Պորտուգալիայի հավաքականն իր ակտիվում ունի 4 միավոր։ Այժմ թիմը պետք է նախապատրաստվի Կոլումբիայի դեմ հաջորդ կարևոր հանդիպմանը, որը կկայանա հունիսի 28-ին։

Leave a Comment