Նեյմարը կմասնակցի Շոտլանդիայի հավաքականի հետ խաղին

Բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները Բրազիլիայի հավաքականի ընդհանուր խմբում և թիմի հետ պատրաստվում է աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Շոտլանդիայի դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նեյմարը մայիսի 17-ին մկանային վնասվածք էր ստացել և բաց թողել աշխարհի առաջնության առաջին երկու հանդիպումները Մարոկկոյի (1:1) և Հայիթիի թիմերի (3:0) հետ։ Այժմ նա ամբողջությամբ վերադարձել է մարզումներին և կարող է մասնակցել առաջիկա խաղին։

Շոտլանդիա – Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին։

Leave a Comment