Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվեԼ Է Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնում։ 48-ամյա մասնագետը փոխարինեԼ Է իտալացի Մաուրիցիո Սարիին, որը գլխավՈրել է Բերգամոյի «Ատալանտան»։
Ջենարո Գատուզոն Իտալիայի հավաքականը գլխավորել է 2025թ. հունիսից մինչեւ 2026թ. ապրիլ՝ չնվաճելով աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Ակումբային մակարդակում Գատուզոն 2024թ. հուլիսից 2025թ. հունիս գլխավորել է խորվաթական «Հայդուկը»։
Դրանից առաջ նա եղել է «Սյոնի», «Պալերմոյի», «Պիզայի», «Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», Մարսելի «Օլիմպիկի» գլխավոր մարզիչը։
Իտալիայի անցած Ա սերիայում «Լացիոն» գրավել է 9-րդ տեղը։