«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային առաջին խաղում Լատվիայի չեմպիոն «Ռիգային» կընդունի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայութունը:

Հանդիպումը նախատեսված էր անցկացնել «Հանրապետական» ստադիոնում:

«Մարզադաշտի փոփոխությունը պայմանավորված է «Հանրապետական» մարզադաշտում իրականացվող բարեկարգման աշխատանքներով:

Եվրագավաթային մրցաշրջանի հաջորդ հանդիպումից սկսած մեր տնային խաղերը տեղի են ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին «Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին:

Leave a Comment