Հայ շախմատիստների արդյունքները․ պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչերից լավագույն արդյունքն ունի մինչեւ 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը, ով 5.5 միավորով կիսում է 3-րդ տեղը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովն ունի 5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը՝ 4.5 միավոր:

Մինչեւ 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն ունի 5.5 միավոր և 4-րդ հորիզոնականում է: Նույն տարիքային խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 5 միավոր:

Մինչեւ 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 5 միավոր:

Մինչեւ 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր, Նվարդ Հայրապետյանը՝ 3.5 միավոր:

Մինչեւ 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 4 միավոր:

Մինչեւ 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանն ունի 4 միավոր, Գաբրիելա Հարությունյանը՝ 3.5 միավոր:

Leave a Comment