Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է ավագանու այսօրվա նիստում տեղի ունեցած միջադեպին։
«Նախ և առաջ ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը դուք տեսաք այսօր Երևանի ավագանու նիստին, բայց և այնպես, ես ուզում եմ, որպեսզի դուք իմանաք իրական պատճառները։ Իրական պատճառներից մեկն այն էր, որ «Մայր Հայաստան» կոչվող խմբակցությունը, որըարդեն իսկ մասնատվել է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, փորձեց սադրել»,-շեշետլ է Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ իրենք չտիրապետելով, չունենալով տղամարդկություն, որպեսզի գան ամբիոնի մոտ և իրենց ելույթները ունենան, անընդհատ միջամտում են ելույթ ունեցող անձանց ռեպլիկներով, որոշ դեպքերում՝ վիրավորական. «Եվ ես կարծում եմ, որ պետք է իրենց ցույց տրվեր, և իրենք իրոք մտածելու բան ունեն, քանի որ իրենց լիդերը մեղադրվում է ՀՀ-ի ամենածանրագույն քրեական հոդվածներից մեկում, այսինքն՝ պետական դավաճանության մեջ»,-շեշետել է Փամբուխչյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանում հաղթել է ժողովրդավարությունը և դա անշրջելի փուլ է. «Եվ նմանատիպ վարքագիծը և մարդիկ, որոնք պետական դավաճանությա, ընտրակաշառքի միջոցով և այլ մնացած բոլոր արատավոր մեթոդներով փորձում են Հայաստանում ունենալ իշխանություն, նրանց դուք պատժել եք, նրանք չեն ունենալու այդ իշխանությունը։ Իսկ ժողովրդավարությունը հաղթելու է, և կեցցե՛ ժողովրդավարությունը, և կեցցե՛ք դուք, որ թույլ չեք տվել ձեր պետության կորուստը»,-հավելել է նա։
