Երևանի ավագանու որոշմամբ վերջերս ձեռք բերված 45 նոր տրոլեյբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարվեցին «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը: Նոր տրոլեյբուսները հնարավորություն են տվել ամբողջությամբ արդիականացնել հավաքակայանը:
Վերջին տարիներին ձեռք բերված շարժակազմը՝ 75 նոր տրոլեյբուսով, հնարավորություն է տվել երթուղիները հասցնել մայրաքաղաքի այն հատվածներ, որտեղ կոնտակտային ցանցեր չկան և քաղաքացիների համար ապահովել հարմարավետ պայմաններ ու որակյալ սպասարկում:
