Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման հարցերը

Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն քննարկել են նախկինում երկու երկրների միջև գործած ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղային կապերի վերականգնման հարցերը։

Հանդիպման մասին հայտնել է Ուրալօղլուն X-ի իր էջում։

«Մեր երկրում անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ մենք նաև գնահատել ենք հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները», – նշել է թուրք նախարարը։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առայժմ այս հանդիպման մասին տեղեկություն չի հաղորդել։

Երևանն ու Անկարան քննարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment