Իրանը կուժեղացնի իր ռազմական պատրաստությունը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ժամանակահատվածում։
Ինչպես հաղորդում է IRIB-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սարդար Մաջիդ Իբն ալ-Ռեզան։
«Իրանի զինված ուժերը գտնվում են ամենաբարձր պատրաստվածության մակարդակում և ավելի կոշտ կարձագանքեն ցանկացած նոր սադրանքի, քան նախկինում», – նշել է նա։
Նրա խոսքով՝ Իրանը միաժամանակ պատրաստ է բանակցել և դիմադրել։
«Եթե Միացյալ Նահանգները խախտի պայմանավորվածությունները բանակցությունների ընթացքում, պատասխան կտրվի մարտադաշտում։ Ահա թե ինչու բանակցությունների և 60-օրյա փոխըմբռնման ժամանակահատվածում մենք ամրապնդել ենք մեր ռազմական պատրաստվածությունը բոլոր ոլորտներում և կշարունակենք դա անել», – հավելել է նա։