ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը

1lurer.am Դոնալդ Թրամփի բանագնաց Ջեֆ Լենդրին հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը:


 


ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի ռազմավարական նշանակության մասին՝ չբացառելով, որ Միացյալ Նահանգները կարող է գրավել կղզին, որը Դանիայի Թագավորության մաս է: Ըստ ամերիկյան կողմի՝ Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են մեծացնել տարածաշրջանում ազդեցությունը:


 


Գրենլանդիայից արձագանքել են. «Մեր հողերի ապագան կորոշվի այստեղ՝ Գրենլանդիայում, և մենք դա ասել ենք հենց սկզբից: Չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ: Մենք գրենլանդացիներ ենք», – հայտարարել է կղզու արտգործնախարարը։


 


Նրա խոսքով՝ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները ոչ ոքի արդեն չեն զարմացնում, սակայն դա անհարգալից վերաբերմունքի դրսևորում է Գրենլանդիայի ժողովրդի և ամբողջ թագավորության նկատմամբ:


 


 



 


 

Leave a Comment