Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. Politico

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան, հայտնում է Politico-ն՝ հղում անելով այցի ծրագրին ծանոթ երեք աղբյուրի:

Ըստ լրատվամիջոցի, պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Այցը նախատեսվում է հուլիսի -ին:

Ավելի վաղ Մարթա Կոսը հայտնել էր, որ հուլիսի 5-ին կայցելի Հայաստան:

«Մենք տեսել ենք, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ և հետևողական ճնշման տակ. այցը աջակցության ուժեղ ազդանշան կհանդիսանա՝ հետևելով արդեն իսկ տրամադրված կոնկրետ աջակցությանը», – Politico-ին ասել է ԵՄ պաշտոնյան՝ անանում մնալու պայմանով:

Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան էր ժամանել նաև մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Leave a Comment