Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Բելգիայի թիմի հետ ոչ-ոքիից (0-0) հետո Իրանի ազգային հավաքականը հանդերձարանում անսպասելի և ջերմ ժեստ է կատարել։ Թիմը հյուրընկալող քաղաք Լոս Անջելեսին թողել է ձեռագիր շնորհակալական նամակ՝ ի նշան իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրապարակված նամակում նշվում է, որ հնագույն Պարսկաստանից մինչև ժամանակակից Իրան, իրենց ոգին մնում է անկոտրում։ Թիմն ընդգծել է, որ Լոս Անջելես է ժամանել հպարտությամբ, պայքարել է պատվով և հեռանում է արժանապատվությամբ՝ շնորհակալություն հայտնելով տեղի բնակչությանը հյուրընկալության համար։ Նամակում Իրանի հավաքականը նաև կոչ է արել պահպանել խաղաղությունն ու հարգանքը բոլոր ազգերի միջև։
Իրանի հավաքականն այս առաջնության ընթացքում տեղավորվել է Մեքսիկայի Տիխուանա քաղաքում և ստիպված է ամեն անգամ տեղափոխվելլ ԱՄՆ՝ հանդիպումներին մասնակցելու համար, ինչը թիմում դժգոհությունների տեղիք էր տվել։