Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովների անհատական կազմերը հաստատելու մասին: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։

Որոշման համաձայն,  հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ և 31-րդ հոդվածի 4-րդ մասերը, հաստատվել են՝

  1. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի
  2. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 2-ի»,- նշված է որոշման մեջ:

Մրցութային հանձնաժողովների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Leave a Comment