ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում հայտարարում է երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկների ընտրության նպատակով մասնագիտական լսումների և դիտումների անցկացում։

Նախարարության տվյալներով՝ գործընթացը միտված է Զինված ուժերի կազմը համալրել համապատասխան մասնագիտական կարողություններով զորակոչիկներով, այդ թվում՝ երաժիշտներով և պարարվեստի մասնագետներով։

Երաժիշտների լսումներին կարող են մասնակցել կլարնետ, սաքսոֆոն, շեփոր, տրոմբոն, տուբա, ինչպես նաև այլ փողային և հարվածային գործիքներ նվագող զորակոչիկները։

Լսումները կանցկացվեն ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում՝ հուլիսի 13–15-ը՝ ըստ զինվորական կոմիսարիատների բաժանման։

Պարարվեստի մասնագետների դիտումները նախատեսված են հուլիսի 16-ին՝ Երևանում գործող «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում։

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել զինվորական կոմիսարիատներ կամ զանգահարել ՊՆ թեժ գիծ՝ 1-28։

Leave a Comment