Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը

ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ՝ նշելով, որ իր կողմից շիշ շպրտելը հանդարտության կոչ էր։

«Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր. շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի»,- ասել է ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչու է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ։

Leave a Comment