Շատ ցավալի է և ամոթալի․ Գյուլերը ներողություն է խնդրել թուրք երկրպագուներց

Թուրքիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը աշխարհի առաջնությունում երկրորդ պարտությունից և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից զրկվելուց հետո դիմել է երկրպագուներին։

«Շատ ափսոս, շատ ցավալի է և ամոթալի։ Մեր բոլոր երկրպագուներից ներողություն ենք խնդրում։ Կանենք հնարավոր ամեն ինչ հաջորդ մրցաշարերում։ Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս առաջնությունը շուտ մոռացվի։

Բոլորս էլ խաղում ենք շատ ուժեղ ակումբներում։ Այսպես պետք է չլիներ։ Ներողություն ենք խնդրում»,- Արդա Գյուլերի խոսքերը մեջբերում է TRT Spor-ը։

Թուրքիայի հավաքականն առաջին տուրում պարտվել էր Ավստրալիայի (0:2), երկրորդ տուրում՝ Պարագվայի (0:1) ընտրանիներին:

Leave a Comment