ԱՄՆ-Իրան բանակցություններում արձանագրվել է «լավ առաջընթաց». ՄԱԿ-ում Իրանի դեսպան

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն այսօր հայտնել է, որ Շվեյցարիայում խաղաղության համաձայնագրի շուրջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցություններում «լավ առաջընթաց է գրանցվել»։

«Մեր գործընկերները երեկ շարունակեցին շատ լավ բանակցությունները տեխնիկական մակարդակով», – ասել է Ալի Բահրեյնին՝ հավելելով, որ առաջիկա օրերին կստեղծվի աշխատանքային երկու խումբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման և Իրանի միջուկային գործունեության հետ կապված հարցերի քննարկման համար։

հաղորդվեց, որ Շվեյցարիայում ավարտվել են Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները: Միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ: Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության՝ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։

Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաև հաղորդակցության ուղի են հաստատել՝ վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։

Leave a Comment