Սաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվել է 0:6 հաշվով

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող WTA-500 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 4,6, 7:6, 0:6 հաշվով պարտվել է աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։

Նա երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվել է 0:6 հաշվով։

«Ռոլա Գարոսի» քառորդ եզրափակչում Արինա Սաբալենկան 6:3, 5:7, 0:6 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Դիանա Շնայդերին։

1975 թվականին WTA առաջին վարկանիշային աղյուսակի հրապարակումից հետո առաջին անգամ աշխարհի առաջին ռակետը նման հակառեկորդ է գրանցել։

Leave a Comment