Ֆանտաստիկ Մեսսին և Արգենտինայի երկրորդ հաղթանակը․ ԱԱ

Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում 2:0 հաշվով պարտության մատնեց Ավստրիայի թիմին և ապահովեց 1/16 եզրափակչի ուղեգիր։

ԱՄՆ-ի Առլինգտոն քաղաքում տեղի ունեցած հանդիպման 9-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի և Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ խախտման համար նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին։

Սակայն 38-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ 38-րդ րոպեին, իսկ ավելացված 5-րդ րոպեին նաև դուբլ ձեւակերպեց։

Մեսին այս առաջնությունում խփեց իր 5-րդ գոլը։ Առաջին տուրում Արգենտինան նրա հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթել էր Ալժիրին։

Leave a Comment