Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։
Մենք հանդիպեցինք «Կապի օրակարգի հարթակի» վաղվա մեկնարկից առաջ, որտեղ մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու համար։
Սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքը նոր շուկաներ հասցնել»,-նշել է նա։