Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտն ընտանիքի միջնեկ զավակն էր. եղբայրը ծառայում է բանակում

pastinfo.am  Երեկ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճ գետում ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտը Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սան է եղել։ Դպրոցի տնօրենը՝ Արմինե Ղումաշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նրան բնութագրեց որպես կշռադատված, համեստ և օրինակելի պատանի։


 


Դեպքի վայրից 550 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳՆ մանրամասներ է հայտնում


 


Քիչ առաջ ջրասուզակներին և փրկարարներին հաջողվեց Փամբակ գետում հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը


«Շատ կշռադատված, համեստ ու օրինակելի պատանի էր։ Ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչպես նկարագրեմ նրան։ Շատ ափսոս էր, շատ ափսոս»,- նշել է տնօրենը։


Տնօրենի խոսքով՝ Աշոտը մինչև 9-րդ դասարան սովորել է դպրոցի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է քոլեջում։


 


Ընտանիքում Աշոտը միջնեկ որդին էր։ Ավագ եղբայրը շուրջ մեկուկես տարի է, ինչ ծառայում է բանակում, իսկ կրտսեր եղբայրը այս տարի ավարտել է նախակրթարանը։ Ղումաշյանի խոսքով՝ Աշոտը մեծ հոգատարությամբ էր վերաբերվում փոքր եղբորը։ Վերջին օրերին, մինչև ուսումնական տարվա ավարտը, նա ամեն առավոտ ուղեկցում էր եղբորը նախակրթարան։


 


Նշենք, որ Արգիճ գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա ջրահեղձ է եղել։


 


Ավել վաղ հայտնել ենք, որ երեկ՝ հունիսի 21-ին է տեղի ունեցել ողբերգական դեպք. Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։


 


 



 


 

Leave a Comment