Կատարի Ռաս Լաֆանի գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, հայտարարել է երկրի էներգետիկայի պետական նախարար Սաադ Ալ Քաաբին։
«Ողբերգությունը խլել է մեր 13 աշխատակիցների կյանքը Հնդկաստանից և Պակիստանից։ Եվս 66 աշխատակից վիրավորվել է և բուժում է ստանում հիվանդանոցներում», – ասել է Սաադ Ալ Քաաբին։
Վիրավորների թվում կան Կատարի քաղաքացիներ։