Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Պտղունք գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes ML 500» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հովհաննես Ա․-ն, ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 4-ամյա Լ․ Ա․-ն և 5-ամյա Ք․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: