Ֆրանսիա – Իրաք հանդիպման անցկացումը վտանգված է․ ԱԱ-2026

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա – Իրաք հանդիպման անցկացումը նախատեսված ժամկետում վտանգված է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է RMC Sport-ը։ Ֆիլադելֆիայում սպասվում է ամպրոպ և հորդառատ անձրև։

ՖԻՖԱ-ի կանոններով՝ հանդիպումը պետք է դադարեցվի, եթե ստադիոնից 8 մղոն շառավղով կայծակ լինի։

Ֆրանսիա – Իրաք հանդիպումը նախատեսված է այսօր՝ Հայաստանի ժամանակով կեսգիշերին։

Leave a Comment