«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հունիսի 15-21-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 15-21-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Շաբաթվա ընթացքում ամենուրեք շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների հասունացումը և բերքահավաքը, նախալեռներում սկսվել է պտղատուների հասունացումը, լեռնային շրջաններում՝ հնդավորների պտղի ձևավորումը։

Արարատյան դաշտում բանջարանոցային մշակաբույսերը շարունակվել են գտնվել ծաղկաբույլերի առաջացման փուլում, տեղ-տեղ նկատվել է ծաղիկների թառամում, իսկ նախալեռնային շրջաններում այն գտնվել է կողային ընձյուղների առաջացման փուլում։

Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը շարունակվել են գտնվել հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ կաթնային և մոմային հասունացման փուլերում։

Շաբաթվա ընթացքում հողի 20–40սմ խորության շերտում արդյունավետ խոնավության պաշարները լեռնային շրջաններում կազմել են 18-45%, նախալեռնային շրջաններում՝ 14–60%, իսկ հովտային շրջաններում՝ 10–44%։

Leave a Comment