Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների Իսլամական Հանրապետություն վերադարձի վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Իրանցիները համաձայնել են ԱԷՄԳ-ի տեսուչներին վերադարձնել իրենց երկիր։ Սա նշանակալի հանգրվան է ամերիկյան ժողովրդի համար և առաջին քայլը դեպի մշտական միջուկազերծում կամ Իրանի միջուկային զենքի ծրագրի մշտական դադարեցում», – ասել է Վենսը Շվեյցարիայում Իրանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։