Գյումրիից Մոսկվա մեկնած ինքնաթիռը, որը տագնապի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
««Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Գյումրիից ուղևորվել էր Մոսկվա, բարեհաջող վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այժմ մասնագետները գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել։