Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը

Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները՝ Շերեմետևոն, Վնուկովոն, Դոմոդեդովոն և Ժուկովսկին, ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։

Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական Telegram ալիքում։

Բացի այդ, ժամանակավորապես փակվել են նաև Ռուսաստանի այլ քաղաքների՝ Բուգուլմայի, Կազանի, Նիժնեկամսկի, Չեբոքսարիի և Իժևսկի օդանավակայանները։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ համակարգերը խոցել են 84 անօդաչու թռչող սարք։ 

Leave a Comment