Flightradar-ի տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա մեկնած ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ընթացքում տագնապի ազդանշան է փոխանցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Flightradar ծառայությանը։
Boeing տեսակի օդանավը Գյումրիից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ անց, գտնվելով Դաղստանի օդային տարածքում, այն փոխանցել է արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել շուրջ 3000 մետր բարձրության։
Չվերթը նախատեսված էր Մոսկվա հասնել Մոսկվայի ժամանակով ժամը 15:25-ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
