Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիայի հավաքականն ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում մրցել է Իրանի հավաքականի հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:
66-րդ րոպեից Բելգիայի թիմը խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ էր ստացել Նաթան Նգոյը։
G խմբում Իրանն ու Բելգիան ունեն 2-ական միավոր։