Կաբե-Վերդեն շարունակում է զարմացնել․ ԱԱ

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Եգիպտոսի հավաքականը Կանադայի Վանկուվեր քաղաքում 3:1 հաշվով պարտության է մատնել Նոր Զելանդիայի թիմին։

Եգիպտոսի թիմից աչքի են ընկել եգիպտական «Պիրամիդսի» հարձակվող Մոստաֆա Զիկոն, անգլիական «Լիվերպուլից» հեռացած Մոհամեդ Սալահը և եգիպտական «Ալ Ահլիի» կիսապաշտպան Տրեզեգեն։

Եգիպտոսը 4 միավորով G խմբի առաջատարն է, Նոր Զելանդիան 1 միավորով վերջինն է։

Ուրուգվայի հավաքականը Մայամիում մրցել է Կաբո Վերդեի թիմի հետ և բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Ուրուգվայի գոլերը խփել են պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Մաքսիմիլիանո Արաուխոն և բրազիլական «Ֆլումինենսեի» հարձակվող Ագուստին Կանոբիոն։
Հիշեցնենք, որ առաջին տուրում կաբո-Վերդեյի դիմադրությունը չէր կարողացել կոտրել Իսպանիայի հավաքականը։

H խմբում Ուրուգվայն ու Կաբո Վերդեն 2-ական միավորով երկրորդ-երրորդ տեղերում են։

Leave a Comment