Իրանի պատվիրակությունը հրաժարվել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ համատեղ լուսանկարվելուց

Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակության անդամները հրաժարվել են հանդիպումից առաջ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչների հետ համատեղ լուսանկարվելուց և ձեռքսեղմման արարողությունից, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։

«ԱՄՆ պատվիրակությունը և բանակցությունների կազմակերպիչները նախատեսել էին, որ հանդիպումը կսկսվի ձեռքսեղմումով և Իրանի և Ամերիկայի պատվիրակությունների համատեղ լուսանկարահանմամբ։ Իրանի բանակցային թիմի ղեկավարը և անդամները դեմ են արտահայտվել այս ձևականություններին, նշելով, որ չեն մասնակցի ԱՄՆ պատվիրակության հետ լուսանկարահանմանը», – Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեխնիկական բանակցությունները սկսվել են կիրակի օրը՝ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում՝ միջնորդ երկրներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։ Բանակցությունները ընթանում են փակ դռների ետևում։

Leave a Comment