ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Շվեյցարիա՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարելու, հաղորդում է CNN՝ հղում անելով նրա գրասենյակին։
«Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար», – նշվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մեկնելուց առաջ Վենսը հայտարարել է, որ Շվեյցարիայում կանցկացնի ոչ ավելի, քան երկու օր՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար։
Իրանի, Միացյալ Նահանգների և միջնորդ երկրներ Պակիստանի ու Կատարի մասնակցությամբ տեխնիկական բանակցությունները նախատեսվում է սկսել կիրակի օրը՝ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։ Ենթադրվում է, որ դրանք կանցկացվեն փակ դռների հետևում։