Հունիսի 19-ին ավարտվեց ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու ժամկետը, և արդեն պարզ է, որ հետընտրական գործընթացները շարունակվելու են նաև իրավական հարթությունում։ Միաժամանակ, արտաքին քաղաքական օրակարգում շարունակվում են քննարկումները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ, ակտիվ են Հայաստան-Ադրբեջան շփումները, իսկ տարածաշրջանում ուշադրության կենտրոնում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի ու Հարավային Կովկասի վրա։
Այս և շաբաթվա մյուս կարևոր թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը: