Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր․ Դևիսի գավաթ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող թենիսի Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ալբանիայի ընտրանուն:

Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ է տարել Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում առավելության են հասել Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը։

Հայաստանի թիմն ապահովել է 2-րդ տեղն ու նվաճել 3-րդ ենթախմբի ուղեգիր։ Այսօր կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի առաջատար Մալթայի հավաքականի հետ։

Նախորդ տուրերում Հայաստանի թիմը պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1) և Իսլանդիայի (2։1) հավաքականներին:

Leave a Comment