«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը մայիսի 20-ին հայց էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին պարտավորեցնել զրպարտությունը տարածած նույն եղանակով հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը` ««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը» ` պարտավորեցնելով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում www.investigative.am կայքում, Պատասխանողի ֆեյբուքյան՝ https://www.facebook.com/ArmInvestigative և Թելեգրամյան՝ https://t.me/committeearm օգտահաշիվներում «Հերքում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի հրապարակում կատարել, պահպանելով այն առնվազն 1 ամիս, դրանում նշելով հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 20.05.2026 թվականին հրապարակում է կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, որով ներկայացվել է սուտ տեղեկություն, որի միջոցով վերջինիս է վերագրվել այնպիսի փաստ, որը չի համապատասխանել իրականությանը և կապ չի ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ եղել է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներողություն է խնդրում»: Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակրգից։
Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։5.2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հօգուտ Նարեկ Կարենի Կարապետյանի բռնագանձել 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։5.3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հօգուտ Նարեկ Կարենի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Գործը դատարան ստացվելու հաջորդ օրը՝ մայիսի 21-ին մակագրվել էր դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Վերջինս հունիսի 15-ին որոշում է ընդունել գործը վարույթ ընդունելու մասին։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։