20 Հունիսի 2026, 13:05
2022 թվականի արտադրության հայկական «Karas Reserve Blend» գինին Մեծ ոսկե մեդալ է ստացել «Concours Mondial de Bruxelles» հեղինակավոր մրցույթում։
Այս տարի «Concours Mondial de Bruxelles» 33-րդ միջազգային գինու մրցույթն առաջին անգամ անցկացվել է Երևանում՝ մայիսի 21-ից 23-ը։ Մրցույթին մասնակցել են ավելի քան 400 առաջատար միջազգային փորձագետներ։