Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին

Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը, 2011թ․-ին օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

 Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա Կադաստրի կոմիտեում դադարեցվել է հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Leave a Comment